Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը ներկայացրեց երկու նոր էլեկտրոնային կայք

Փետրվար 09,2018 20:55

www.e-hotline.am-ը  ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին ավելի օպերատիվ արձագանքելու համար

Արդարադատության նախարարությունն այսօր ներկայացրեց արդարադատության ոլորտում  Եվրամիության աջակցությամբ ներդրված նոր էլեկտրոնային երկու կայք։ Արդեն  գործարկվել է թեժ գծի նոր կայքը՝ www.e-hotline.am-ը, այն ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու համար:

«Հենց այս գործիքներն են, որ հնարավորություն են տալիս այսօր լայն շրջանակների ընդգրկել պետական կառավարման համակարգում»,-ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Համոզված եմ, որ Հայաստանի թվայնացման գործընթացը և Եվրամիության աջակցությունը կբերի լավ արդյունքների»,- ծրագրի մասին  ասաց  Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Էլեկտրոնային հաջորդ կայքը՝ www.e-request.am, հնարավորություն է ընձեռում առցանց եղանակով ուղարկել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տիրապետող պետական մարմիններին, ստանալ պատասխան ևս՝ առցանց եղանակով, միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի կողմից տրամադրված պատասխանի բովանդակության և տրամադրման ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա կազմվում է վիճակագրություն։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728