ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր հանդիպել են շախմատի խաղատախտակի առջեւ: Արագ շախմատի պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Նախագահների հանդիպումը կայացել է Պետական մանկավարժական համալսարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությունը:
Իլյումժինովը լրագրողներին ասել է, որ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ: Անցած տարի Մոսկվայում նրանց հանդիպումն ավարտվել էր ՀՀ նախագահի հաղթանակով եւ այսօր ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել: «Ուզում ես հավասարեցնե՞լ հաշիվը: Խնդրեմ: Նա ինձ առաջարկեց սպիտակ խաղաքարերը: Խաղացինք մոտ երեք րոպե եւ ոչ-ոքիի համաձայնեցինք», – ասել է Կիրսան Իլյումժինովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի