Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլայի» գործով Վերաքննիչ դատարանը կհարցաքննի Վրաստանում ձերբակալված վկային

Փետրվար 09,2018 19:50

«Իգլայի» գործով ազատազրկման դատապարտված գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր Վերաքննիչ դատարանում միջնորդեց հարցաքննել գործով առանցքային վկա Ռոբերտ Ավալյանին:

Նրա պաշտպան՝ փաստաբան Ավետիս Քալաշյանը դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Ավալյանը ցուցմունք չի տվել, այն ժամանակ Վրաստանում ձերբակալված է եղել:

«Քանի որ նա այս պատմության ծագող աղբյուրն է, նրա ցուցմունքից է ամեն ինչ սկսվել, եւ երեքիս հիմա դատում են, ճիշտ կլինի, որ նա ցուցմունք տա եւ հասկանանք, թե ինչ է ասել»,-ասաց Սամվել Բաբայանը:

Մեղադրող դատախազն էլ ասաց, որ Ռոբերտ Աղվալյանը այժմ կալանավորված է, եւ գործը նախաքննության փուլում է գտնվում, չնայած դրան դատարանը բավարարեց միջնորդությունը եւ որոշեց հաջորդ դատական նիստին հարցաքննել Ռոբերտ Աղվալյանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 16-ին:

Հիշեցնենք, որ Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728