Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաբայան Սամո չէ, գեներալ-լեյտենանտ». դատարանը դիտողություն արեց Սանասար Գաբրիելյանին

Փետրվար 09,2018 18:58

«Ոչ մի տրուբա բերող, ոչ մի բան չի եղել: Օրինակ էդ տղային, որ ասենք Թիֆլիսից կնկադ ներքնաշոր բեր, չի կարա, բայց ինքը Իգլան բերում հասցնում ա ստեղ, եսիմ ինչեր ա անում: Տենց բան չկա, ոչ մի բան Վրաստանից չի բերվել, ոչ մի բան էլ չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Բաբայան Սամոյին, Սամոն հերոս տղա ա, կարամ մենակ սա ասեմ: Ասում են գործ տուր իրան, ինչ գործ տամ, գործ չկա տալու»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց «Իգլա» տեղափոխելու գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը:

Բաբայան Սամո արտահայտության համար էլ դատարանի կողմից դիտողություն ստացավ, դատարանը զգուշացրեց, որ ընկերական հարաբերություններից անկախ այդպես չարտահայտվի, այլ գեներալ-լեյտենանտ, ինչին ի պատասխան Գաբրիելյանը շտկեց. «Գեներալ-լեյտենանտ Բաբայան Սամվել»:

Գործով մեղադրողն էլ, անդրադառնալով մեղադրանքին՝ պնդեց, որ այն հիմնավոր է եւ Վերաքննիչը պետք է անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի բողոքը:

«Պաշտպան Քալաշյանի վերաքննիչ բողոքում անդրադարձ կատարվեց, որ ապացուցողական զանգվածում բաց է մնացել ու չի հստակեցվել, որ նշված հինգ հազար եվրոն ձեռք  է բերվել հանցավոր ճանապարհով, Ինտերպոլից ստացված պատասխաններից հստակ կարելի է  արձանագրել հետեւյալը կամ հինգ հազար եվրոն  հափշտակված է այս կամ այն եղանակով, կամ էլ հաջորդ տարբերակով,  որ հնարավոր է տեխնիկական խոտանի հետեւանքով կարող է  դուրս եկած լինի շրջանառությունից, պատասխանում հստակ արձանագրված է, որ եթե նույնիսկ տեխնիկական խոտանի հետեւանքով դուրս եկած լինի՝օրինակ բանկոմատներից, այս պարագայում էլ, եթե հայտնվեին շրջանառության մեջ, ապա դա պետք է կազմակերպության ներքին աշխատակիցների գողության հետեւանքով լիներ»,- ասաց մեղադրող դատախազը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728