Փետրվարի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան հետագա գործակցության ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն