Ստավրոպոլի երկրամասի Նովոպավլովսկ քաղաքի արդյունաբերական գոտում հայտնաբերվել է հայ գործարար Գևորգ Բազինյանի մարմինը, որը 2017թ. հոկտեմբերից համարվում էր անհետ կորած: Այս մասին գրում է News Tracker պորտալը:
Փորձաքննությունը Բազինյանի մարմնի վրա հայտնաբերել է բռնի մահվան հետքեր:
Նշվում է, որ տղամարդը 64 տարեկան էր: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, մարդասպանին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, 2017թ. հոկտեմբերի 13-ին Բազինյանն աշխատանքից դուրս էր եկել «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայով: Որոշ ժամանակ անց մեքենան հայտնաբերվել էր ճանապարհի եզրին՝ անտառի մոտ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ