Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանը յուրօրինակ ցուցանիշ արձանագրեց

Փետրվար 09,2018 17:26

Այսօր Փհենչհանում կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Օլիմպիական ստադիոնում» շքերթի մասնակից երկրներն անցան ըստ կորեական այբուբենի հերթականության, որտեղ Հայաստանի պատվիրակությունը 42-րդն էր:

Շքերթում Հայոց Եռագույնը տանելու պատիվը վստահվել էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանին: Ընդ որում, Հայաստանն այսօր օլիմպիական խաղերի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ գրանցեց: Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ ներկայացուցիչն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Միքայել Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում Հայաստանի դրոշը տանում էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    1. Ստադիոն = ՄԱՐԶԱԴԱՇՏ
    2. Երկու եղբօր անունն էլ Միքայէլ է՞ր

    3. Ռուսների ստուերից յամառօրէն չենք ուզում դուրս գալ 🙂 Ինչ է, թէ քաղաքի անունը գրում են “Пхёнчхан”, մենք էլ կուրօրէն թարգմանում ենք Փհենչհան: Ճիշտը ՓՅՈՆՅԱՆ է՝ այդ թւում կորեերէն: Ընդունելի է նաեւ ՓՅՈՆՉԱՆ(Գ) տարբերակը (ինչպէս ոչ լատինատառ այբուբեններում՝ վրացերէնում, պարսկերէնում, եբրայերէնում), բայց ոչ՝ “փհենչհան”:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728