SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։
Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Ստելլա Հ.-ն և Արմինե Գ.-ն Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Զավարյան փողոցի 97 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում 2 տղամարդիկ իրենցից գումար են գողացել։
Նրանք ներկայացել են, որ մեկը բժիշկ է, իսկ մյուսն էլ՝ վարչության պետի տեղակալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձինք հանդիսանում են Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 26-ամյա Մուշեղ Սարգսյանն ու Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Աղաջանյանը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում