Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է: Այս մասին հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մոգերինին նշել է, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում վերսկսված բանակցությունները շատ նշանակալից առաջընթաց են:
«Մենք ուզում ենք, որ կողմերն իրականացնեն շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունները և ակտիվացնեն բանակցությունները: Ստատուս-քվոն կայուն չէ: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ասել է Մոգերինին:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Նրա խոսքով՝ այդ աջակցությունը տրամադրվում է նաև տարածաշրջանում հատուկ ներկայացուցչի միջոցով և վստահության ամրապնդման միջոցառումներով:
https://www.youtube.com/watch?v=FJS5Gm1kkXQ
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ