«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր իրազեկման արշավ էր անցկացնում Դիլիջան, Սեւան քաղաքներում: Ավելի ուշ կլինեն նաեւ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում: Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայաստանցիներին իրազեկում-հորդորում էր համահայկական ընդվզում անցկացնել:
Տիկին Փոստանջյանը քայլում էր փողոցներում եւ ներկայացնում թե ինչ վատ վիճակ է ստեղծվել երկրում, ինչպես են իշխանություններն իրենց գործողություններով խրախուսում արտագաղթն ու թալանը:
Նա մարդկանց հորդորում էր դուրս գալ փողոցներ եւ թույլ չտալ, որ ապօրինի իշխանությունը հայաթափի Հայաստանը:
«Սենց էլ մնա, լավ ա»,- Զարուհի Փոստանջյանի հորդորին այսպես արձագանքեց սեւանցիներից մեկը:
Ուշագրավ էր, որ թե Դիլիջանում, թե Սեւանում, մարդիկ այդքան էլ բուռն եւ ոգեւորությամբ չէին արձագանքում Զարուհի Փոստանջյանի կոչերին: Հիմնականում անտարբեր հայացքներով ուղեկցում էին նրան:
Ի դեպ, համահայկական ընդվզման օրն ու ժամը Զարուհի Փոստանջյանն ակնկալում է հանրությունից:
Ն. Գ.