Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» առաջիկա դատական նիստը չի կայանա

Փետրվար 09,2018 15:17

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» առաջիկա դատական նիստը, որն ավանդաբար նախատեսվում էր ուրբաթ՝ փետրվարի 16-ին, չի կայանա: Այս մասին այսօրվա նիստում հայտարարեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Մինչ այդ ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթում երեք օր գործադուլ է անելու, իր գործընկերները՝ եւս, այդ պատճառով նիստին չեն ներկայանալու:

Ըստ այդմ, դատավորը նկատեց, որ դա իրենց իրավունքն է, ուստի առաջիկա նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին:

Դատավորը նշեց, որ այս ժամկետը պաշտպանների համար նաեւ հնարավորություն է՝ պաշտպանական ճառը նախապատրաստելու համար, մինչդեռ Ժիրայր Սեֆիլյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը պնդեց, որ երկու շաբաթը քիչ է:

Այնուամենայնիվ, դատավորը որոշումը թողեց անփոփոխ՝ ընդգծելով, որ մեղադրող դատախազները մեղադրական ճառ էին պատրաստել ավելի քիչ՝ մեկ շաբաթյա ժամկետում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728