ԵՊՀ Restart նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր զուգարանի թղթերի բարեգործական հավաք: Նախաձեռնությունը հիմնավորվել էր հեգնանքով. «Ուսանողների վարձավճարները բավարար չեն ուսանողի համար տարրական հիգիենիկ միջավայրի ստեղծման համար»: Ուսանողները զուգարանի թուղթը հավաքում էին Երևանի Պետական համալսարանի գրադարանի դիմաց դրված արկղի մեջ։ Նախաձեռնությանը միացան նաեւ որոշ դասախոսներ՝ մասնավորապես Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Լուսանկարները՝ ԵՊՀ Restart-ի ֆեյսբուքյան էջից