Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա մեզի որ տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ կպրծնի, վա՞տ ա ղեկավարում երկիրը». Սեյրան Սարոյան

Փետրվար 09,2018 14:27

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հարցին՝ սահմանին էլի զոհեր ունենք, մինչեւ ե՞րբ պիտի այսպես շարունակվի՝ պատասխանեց. «Այ մարդ, դուք խո թազա գալացածներ չեք, որդի՞ց եք եկել: Աչքիս ոնց որ ախպար եղնիք, էդ ե՞րբ էր սահման հանգստացել, որ նոր սկսվավ»:

Դիտարկմանը, որն պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ Սարոյանը արձագանքեց. «Թուրքի հետ ի՞նչ ձեռքբերում, թուրքին ով հավատա՝ թուրքից բեթար ա»:

Երբ լրագրողներն ասացին, որ Սերժ Սարգսյանն է Ալիեւի հետ պայմանավորվել՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասել ա, որ չի՞ լինի, ասել ա պայմանավորվել ենք, ասում ա՝ թուրքը մնում ա թուրք»:

Ըստ Սեյրան Սարոյանի, Անվտանգության խորհրդի կազմի հետ կապված ամեն ինչ նորմալ է, ընդդիմադիրները «ստից մուտիլովկա» են անում. «Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա նոր Սահմանադրությամբ: Հիմա ԱԺ նախագահն ու նախագահն էթան նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն, շատ էլ խոսում են: Վարչապետն ա պատասխանատու, հիմա նախագահն ու ԱԺ նախագահը էթան նստեն ընտեղ, վարչապետը կարգադրություննե՞ր անի իրանց, տենց կլնի՞»:

Հարցին, որ շատերն ասում են՝ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ՝ Սարոյանը պատասխանեց. «Վատ կլնի՞ բա: Բա մեզի որ տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ կպրծնի: Վա՞տ ա ղեկավարում երկիրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728