Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք ասացին». Արմեն Սարգսյանը՝ իր մասին որակումների, քաղբանտարկյալների մասին

Փետրվար 09,2018 14:18

Ինչպես տեղեկացրել ենք, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը քիչ առաջ «Ելք» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրողները հարցրեցին՝ քաղբանտարկյալներ Հայաստանում կա՞ն: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ քաղբանտարկյալ կա՞: Ես գիտեմ, կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից՝ որպես քաղբանտարկյալ: Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների տեսակետը եւ իմ տեսակետն է, որ անպայման մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն այսօր կամ վաղը: Ով է որոշում քաղբանտարկյալ է…»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք վիրավորված չե՞ք լինի, երբ նախագահ դառնաք, բայց Բաղրամյան 26-ում չնստեք, ձեզ այլ նստավայր տան՝ նա պատասխանեց. «Ընդհակառակը, իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ, ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ՝ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»:

Հարցին՝ Ձեզ հետ կապված որակումներ, գնահատականներ կան, Ձեզ անգամ ԿԳԲ-ի գործակալ անվանեցին, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Գիտեմ, մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք ասացին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728