Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
Հեռու, հեռավոր ժամանակներից,
Նոյից էլ վաղուց,
Երկնային լույսի նրբիկ անկյունում
Վահագնի հրե բոցերից անշեջ,
Այստեղ՝ Հայաստան կոչված աշխարհում,
Երկնել է մի ազգ,
Ծնվել է, ապրել, արարել, ծնել,
Արարչագործել,
Եվ անկրկնելի ձեռագրերով,
Իր ոսկեղենիկ մագաղաթներում
Պատմագրել է բնույթն ամենի.
Ծնունդն աշխարհի,
Երևույթների բախումն ամեհի,
Բնութագրել տարբերությունը չարի ու բարու,
Չարին անիծել,
Երկրպագել է բարությանն ազնիվ:
Հազար տարիներ, այստեղ կաթկթել,
Մանանաներ են աստվածագործվել,
Ու Որդան Կարմիր հրաշագործվել,
Խաչքարեր կերտվել,
Աստծո օջախներ կառուցվել անթիվ,
Հազար տաճարներ հրաշակերտվել,
Ու նրանց ներսում հայը խնկարկել,
Տեր Հիսուսին է հար երկրպագել…
Ու… մեկ էլ, հանկարծ…,
Մի յոթ դար առաջ,
Ալթայի խրթին չար հեռուներից,
Բիրտ թաթարների, մոնղոլների հետ,
Բաշիբոզուկի վայրագ խմբերով,
Հրոսակաթև սև երամներով,
Ներխուժեց հանկարծ մի անգութ ոհմակ,
Չկառավարվող խուժան խառնամբոխ:
Խուժեց երկիրն իմ, կարծես ջրհեղեղ,
Հրաբուխ դժնի,
Հալած լավայի հրահոս հեղեղ:
…Այդ ե՞րբ էր, արդյոք,
Մեր դժխեմ բախտի չար կատակ որպես,
Ճակատագրի հեգնանքով կարծես,
Ներխուժեցիր իմ երկիրը Նոյի,
Ու ներս խուժելով,
Անկանոն ու բիրտ թափառախումբդ,
Սփռվեց արագ, կայծակի նման,
Հյուսիսից հարավ,
Եվ արևմուտքից պայծառ արևելք:
Բնադրվեցիր իմ անմեղ հողում,
Բազմացար արագ,
Բազմացար, ինչպես թափառական շուն,
Խառնամբոխ գեհեն,
Վայրի շների խռնված ոհմակ՝
Հազար, հազար հատ լակոտ ցնկնելով,
Քեզանից դաժան, արնախում քեզնից,
Ու արյան ծարավ քեզնից առավել…
Այսպես հորդացած արմատ գցեցիր
Կուսական հողում իմ նախնիների,
Արմատներ տվիր՝ ճյուղավորվելով,
Չարորակ ու ժանտ ուռուցքի նման,
Եվ մարմնակործան մետաստազներով,
Վարակիդ մաղձով թունավորեցիր
Այլոց ճյուղերը, տերևները նուրբ,
Ամրացնելով կեղտոտ տեսակիդ
Բարեբեր ազգիս պարարտ հողի մեջ:
Եկար, մնացիր, բնադրվեցի´ր…
Բնադրվեցի՜ր,
Բայց քրիստոնյա իմ ժողովրդից,
Երբեք ու երբեք խաղաղ արարել չսովորեցիր:
Չսովորեցիր քարից հաց քամել,
Մանկանը անուշ օրորներ ասել,
Մաճկալի երգը դաշտում դնդնել,
Արևածագը խավարից ջոկել:
Բնադրվեցի՜ր, չսովորեցի´ր…
Եվ…, տարիներ անց,
Իբր ազգ ու տակ,
Ցեղիդ անունը թուրք հռչակեցիր,
Մյուս կեսիդ էլ՝ ադրբեջանցի,
Չլսված մի ազգ, մի ազգատեսակ,
Որի պատմության չար դրվագները,
Լցված գարշելի ոճրագործությամբ,
Մարդկային կյանքի ողջ ընթացքի մեջ
Գերազանցել են Սոդոմ Գոմորին…
…Ու … տարիներ անց,
Իբր ազգ դարձել,
Հիմա էլ ուրիշ կեղծիք ես տենչում
Խցկել պատմության
Փոշոտ քառուղու փակված էջերում՝
Գիշեր ու ցերեկ հա թմբկահարում,
Քեզ հին ազգություն ինքնահռչակում,
Գորշ պատմությունդ ես կեղծել կամենում:
Սակայն, վայրագ թուրք, գիտցի´ր մեկընդմիշտ,
Որ սրբագրված պատմագրքերի
Սուրբ բանալիներն Աստծո սրտում են,
Նրա սուրբ հոգու գանձարանի մեջ,
Ուր մեղսագործի և արնախումի մուտքն արգելում է
Նույնիսկ Ալլահի սպասավորը,
Եվ ձեր Ղուրանի կամակատարը…
Հա´, վայրագ ես, թուրք,
Սուտ ու փուտ ես դու:
Եթե չէ՝ ասա´,
Արդյոք պատմության ո՞ր հատորի մեջ
Փնտրեմ ու գտնեմ գեթ մի տառ, մի կետ,
Աչքս մտցնեմ, որ ազգ ես եղել,
Որ քո արյունոտ, անբան ձեռքերով
Փոքրիկ օջախ ես կառուցել որդուդ, կամ թոռիդ համար,
Որ պնդես համառ,
Թե՝ ահա´, դե տես:
Չէ՜, թուրք պնդերես, եղիր իրատես,
Ինքդ էլ հավատա´,
Որքան էլ փնտրես, չպիտի գտնես:
Պիտի չգտնես,
Քանզի դու ազգ չես, այլ թափառական քոչվոր ցեղախումբ,
Քանզի անիրավ քո պատմության մեջ,
Քոնն ավիրելն է եղել անընդմեջ,
Թալանն է եղել,
Մեր մանուկների մահը սոսկալի,
Ողջակիզումը կանանց, ծերերի:
Հա´, դաժան ես, թուրք:
Դու դավեր նյութող դժոխքի զավակ,
Դու մեջքից զարկող խորամանկ աղվես,
Դու խավարամոլ, չարամիտ համբակ,
Թշնամանք սփռող անմարմին գարշանք:
Դու թափառական որկրամոլ շուն,
Մանուկներ լափող գազան գարշելի,
Դու արյան ծարավ վամպիր զազրելի:
Դու արյան ծովում խրախճանք անող
Բարբարոս անդեմ,
Յոթգլխանի դև, հրեշ մարդակերպ…
Դու անգո´ւթ ես, թուրք:
Անմշակույթ ես, փռչոտ, անճաշակ,
Ծաղկուն մշակույթ գողացող-քանդող,
Անպտուղ ջորի, բրդոտ գրագող:
Դու անհայրենիք տականք անդավան,
Տմարդ անհաստատ ու ինքնահավան:
Դու իժից թունոտ, օձից զզվելի,
Ծուռ ու մուռ քայլող սողուն նողկալի:
Դու դահիճ անհագ, ընչաքաղց շեյթան,
Մարդկության գլխին անմարդկային դավ,
Դավ ու դարդ սարքող անկուտ սրիկա:
Մարդկության լույսի ճրագը մարող
Հողմ ու փոթորիկ,
Անամոթ, լպիրշ, անպատկառ, անտուն,
Դու թափառական անտեր քուչի շուն:
Դու անհայրենիք,
Իմ Հայրենիքը խլած դժոխքի հսկա փորոտիք:
Դու ցեղասպան շուն պապերիդ թոռ,
Գառնուկ ձևացաղ դու «Գորշ գայլերի»
Երդվյալ գայլորդի:
Ազգերին ձաղկող դու շուն շանորդի,
Մարդկանց գլխատող տմարդ անհոգի:
Դիակապտողի, խոշտանգողների
Երդվյալ թոռնորդի:
Դու քրիստոնյա իմ ժողովրդի
Արյունը ծծող չարիք անհուռթի:
Ստի, կեղծիքի և խաբեության
Անհատակ օվկիան,
Պարծենկոտության ու գոռոզության
Փուչ, դատարկ տոպրակ:
Թուրք, թուրք աներես,
Ինչ անուն ասես սև խարանի պես,
Կրում ես մուռտառ ճակատիդ ի տես:
Քո յաթաղանի կեղտոտ շեղբերում
Հայի արյունը դեռևս թաց է,
Մեկուկես միլիոն նահատակների
Մեր հարյուրամյա
Սրտերի վերքը մինչ օրս բաց է:
Այսքան մեղքերը գործելուց էլի դու չե՞ս հագենում,
Չէ՞… Քո ախտերից չե՞ս մաքրազերծվում:
Չէ՜, հաստատ գիտեմ, որ ցանկանաս էլ,
Չես կարողանա արյուն չհեղել,
Քանզի այդ գենը արյանդ հետ մտել
Ու դուրս է գալու հոգուդ դռներից՝
Հոգուդ հետ մեկտեղ:
Թուրք, թուրք շներես,
Դու պիտի անես այն, ինչ արել ես,
Այն, ինչ անում ես.
Որպես նորօրյա մարդատյած Համիդ,
Որպես մերօրյա արնախում Թալեաթ,
Շարունակում ես
Քո նախնիների արյունոտ գործը՝
Հենց Եվրոպայի սրտի կենտրոնում,
Հայ խաղաղապահ քնած սպային
Կացնով սպանող անառակ շանը
Հերոս ես կոչում,
Քո նենգ գնդակից
Զոհված ծերունու ականջն ես կտրում,
Սպանված կնոջ դիակը ծաղրում,
Դպրոցի բակում երեխա զարկում,
Հողի մշակին հողը հերկելիս գնդակահարում…,
Քեսաբը զավթում, թալանում, ջնջում.
-Չկա´, չի´ եղել…
Հինավուրց, շքեղ Պալմիրան քանդում.
-Չկա´, չի´ եղել…
Հալեպն ավիրում, Բեյրութը սրբում երկրի երեսից,
Եվ… Սիրիան զրկում արևի լույսից.
-Չկա՜ն, չե՜ն եղել…
Սա արնաշաղախ քո սև պատմության
Նկարագրի վերջին մասնիկն է.
Թող աստված անի՝ վերջինը լինի:
Սակայն… կլինի՞, իրոք, վերջինը…
Կասկածս իզուր չէ,
Քանի որ գիտեմ,
Դու աներեսից աներես ես, թուրք,
Առանց աստառի, առանց երես ես,
Եվ քոնը պիտի հա շարունակես,
Քանզի չես երկնել,
Քեզ մայր չի ծնել.
Դու մուտանտ ես, բութ:
Եթե այդպես չէ, ուրեմն՝ կանգ ա´ռ,
Հիշիր արյունոտ քո սին անցյալը,
Դասեր քաղելով, ապրիր մեզ նման քո մնացյալը:
Թե չէ՝ տենչում ես մեզանից խլել
Մեր սուրբ հողերի բռի չափ փոքրիկ այն մնացյալը,
Որն ազատել ենք քո պես վայրենի
Բորենիների ճանկերից բռի:
Արցախն ես տենչում դժոխքդ գցել.
Իմ Ղարաբա՜ղը՝ սրտիս կտորը,
Արցա՜խը չքնաղ՝ հոգուս հատորը…,
Որտեղ վեհաշուք մեր Գանձասարի
Հզոր զանգերի սուրբ ղողանջներով
Այս էլ քանի դար,
Ամեն առավոտ,
Աստծուն ավետում
Ու հաստատում ենք մեր գոյությունը,
Որտեղ հայ մտքի վեհ գանձարանից
Երկնել են հազար ու մի հրաշքներ,
Ուր Ամարասի կամարների տակ,
Դեռ չորրորդ դարում,
Վռամշապուհի, Սահակ Պարթևի
Խնկարկումներով,
Մեսրոպ Մաշտոցը
Հայոց դպրության հիմքերն է օծել,
Ու ոսկեզոծել մեր հազարամյա
Պատմագրքերը սուրբ մագաղաթյա:
Իսկ չորրորդ դարում, թե անկեղծ լինեմ,
Ալթայի մթին անտառների մեջ,
Ծառերից դու դեռ չէիր էլ իջել,
Վայրենի էիր,
Այդպես վայրի էլ մնացիր ցայսօր…
Ուրեմն օղ արա վայրի ականջիդ,
Որ մեր ավետյաց երկիրը մերն է,
Որ հայը հիմա սքանչացել է,
Հինգ հազար տարի բյուրեղացել է,
Եվ մաքրամաքուր բյուրեղներ դարձած,
Սուրբ մասունքներում
Ոչ մի օտար կեղտ չի ընդունելու,
Իր հող ու ջրի սուրբ կաթիլներից
Եվ ոչ մի հատիկ այլոց չի տալու:
Թուրք, թուրք աներես,
Դու դեռ չգիտես,
Թե հայ մայրերի բեղուն արգանդից
Քանի՞ քաջ զավակ լույս աշխարհ եկած,
Պիտի մեղքերիդ կոկորդից բռնեն,
Հաշիվ պահանջեն
Իրենց թրատված քույր-եղբայրների,
Խեղդամահ արված,
Եփրատը նետված մեր մանուկների,
Տնավեր դարձած իմ ժողովրդի,
Ավերակ դարձած մեր շեն շեների,
Մզկիթներ դարձած
Մեր սուրբ, փառահեղ Աստծո տների
Քարերից ծանր մեղքերիդ համար:
Դու դեռ չգիտես,
Որ Հայաստանում
Երկնել է զորեղ ու արևածին
Վահագնի սերունդ,
Ու կարծրացել է ադամանդի պես,
Քո դաժան կերպից ըմբոստացել է:
Եվ այդ սերունդն է,
Որ պիտի խառնի
Քո ժանտ պատմության մռայլ էջերը
Մեկ ու կես միլիոն
Իմ հայրենակից նահատակների
Արյան վրեժը քեզանից առնի…,
Մեր Հայրենիքից խլված մասունքներ
Սիսն ու Մասիսը, Վանը, Սասունը,
Կիլիկիան, Ծոփքը, Տարոն աշխարհը
Քեզնից հետ առնի…
Դու դեռ չգիտես,
Նրանց մեջ քանի,
Քանի Անդրանիկ ու Գևորգ Չաուշ,
Քանի նոր Ավո,
Քանի հերոսներ պիտի բռունցքվեն,
Կոկորդիդ խրվեն, շնչահեղձ անեն,
Դատարկ, բութ գլխիդ հովերում շրջող
Մեծ Խալիֆաթի հույսերդ քանդեն,
Ահաբեկչության օրրան Իգիլդ
Այնպես անհատակ քարուքանդ անեն,
Որ դեպի Աշխարհ,
Դեպի այլ ազգեր տանող ճամփեքիդ
Դռները քո դեմ հավիտյան փակեն:
Դարը փոխվել է, ասկյար, արթնացի´ր,
Հայի տեսակը հրաշացել է,
Ասկյար, հասկացիր…
Ես գիտեմ, ցավոք,
Ամենախրթին հարցերի հարցը,
Անխելահասին խրատներ տալն է:
Գորշ Գայլին որքան ուզում ես՝ ասա,
Նա չեղած տեղը ոչխար է փնտրում,
Ցավալիորեն միշտ հեշտ է գտնում:
Թուրք հազարերես,
Նորից ու նորեն խորամանկել ես:
Աղվեսի քայլ ես էլի կատարել.
Հիմա Եվրոպան քեզ գիրկն է առել,
Կարծես քո ձեռքով իր բիզն է սրել
Միլիարդներ տալով,
Չհասկանալով,
Որ պապենական կեղտոտ բնազդով
Սովոր ես խաբել,
Այլոց քրտինքը վայելել, լափել,
Չհասկանալով,
Որ դու մի ձեռքով
Իգիլից փրկված փախստականին
Կերակրելու փողն ես ընդունում,
Մյուսով զարկում ու գանահարում,
Ծովերն ես լցնում խեղճ ու կրակին,
Կամ գաղտագողի Եվրոպա ճամփում…
Ահաբեկչական քո խմբերի հետ:
Ա՜խ, թուրք անհոգի,
Դու այսքան տարի
Մեզանից երբեք ազնիվ աշխատել չսովորեցիր,
Մեզնից բարություն չսովորեցիր,
Հորովել երգել, հոգով աղոթել,
Ճարտարել, կերտել,
Արարչագործել դու չսերտեցիր:
Լամուկիդ բարի օրորներ անել
Ու մարդ դարձնել չսովորեցիր:
Ահա թե ինչո՞ւ,
Ես ափսոսում եմ
Քո փրչոտ գլխին այլևս կարդալ
Ավետարանիս տողերը անպիղծ.
Մեկ է, մուտանտը չի հասկանալու:
Լսի´ր, թուրք գյավուր.
Ես քրիստոնյա հայ եմ զտարյուն,
Քո վանդալիզմից դարձած դառնարյուն:
Հոգուս սրտի մեջ մեծ ուխտ եմ արել.
Աստծո օրհնությամբ սուրբ մատաղ առնել,
Քո գորշ պատմության
Էջերից հազար դրոշակ սարքել,
Եվ ոտաբոբիկ աշխարհը շրջել:
Բոլոր ազգերին, ազգություններին,
Ցույց տալ քո դեմքը «հազարափեշակ»,
Պատմել ու ցնցել նրանց բոլորին
Քո վայրագության պատկերից, կերպից:
Քո յաթաղանից ավելի ծռված
Հոգուդ աշխարհը բացելով ճչալ,
Որ հանրությունը ողջ մոլորակի
Իմանա, զգա,
Որ դու մարդկության անեծքն ես անգութ,
Ժանտ ու մոլագար չարիքն ես դժնի՝
Աշխարհաավեր, աշխարհակործան,
Ահաբեկչության խառնարանն ես, թուրք…
20.04 – 08.05. 2016 թ.
Մորոզովսկ – Սպիտակ