Ապրիլ ամսին ճշգրիտ ճարտարագիտության և իրերի ինտերնետի ոլորտներում մասնագիտացած չորս հայկական ընկերություն ներկա է գտնվելու Hannover Messe 2018 ցուցահանդես – տոնավաճառին և մասնակցելու է EU4Business (ԵՄ-ն բիզնեսի համար) նախաձեռնության SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի կազմակերպած արտագնա շնորհանդեսին՝ Գերմանիայում:
Ընկերություններն ընտրվել են SMEDA-ի կողմից՝ հայտերի ընդունման հայտարարությանն հետևած մրցութային ընթացակարգի հիման վրա: Գերմանիայում նրանց կուղեկցեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները:
Ընտրված ընկերությունները հնարավորություն կունենան կապ հաստատել Եվրոպայից և ամբողջ աշխարհից համապատասխան և պոտենցիալ գործընկերների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ներդրողների ու հաճախորդների հետ: Մինչև իրենց այցը Գերմանիա, ընկերությունները մասնակցելու են երկօրյա աշխատաժողովի՝ նախապատրաստվելով իրենց մասնակցությանը և շնորհանդեսին տվյալ միջոցառմանը:
Hannover Messe-ն տարիներ շարունակ եղել է աշխարհի կարևորագույն արտադրական տեխնոլոգիաների տոնավաճառն ու կապիտալ նշանակության ապրանքների խոշորագույն ցուցահանդեսը: 2017 թվականին Hannover Messe-ն ներգրավվել էր 6000 մասնակից, 150 խոսնակ և 225000 այցելու, իսկ դրա շրջանակներում անցկացվել էր 1400 միջոցառում:
EU4Business նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է երկրում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: Այն նպատակ ունի ամրապնդել մասնավոր հատվածը, աջակցել ՓՄՁ-ների համակարգման մեխանիզմներին և հաստատել կապեր հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև ապահովել ֆինանսների հասանելիություն ՓՄՁ-ների համար:
Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:
EU NEIGHBOURS east