Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը` Medialab.am-ին ուղղված սպառնալիքների մասին. «Քննիչը կհրավիրի հաղորդում տված անձին»

Փետրվար 09,2018 13:43

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանելով Medialab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին ուղղված սպառնալիքների վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ ասաց. «Մենք անմիջապես ուղարկեցինք ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու, նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է անձը, որը համապատասխան գրառումներ է կատարել Medialab.am-ի խմբագրի նկատմամբ:

Այդ անձը հրավիրվել է ոստիկանություն, նրանից վերցվել է բացատրություն, որի արդյունքում արդեն նյութերում քրեական գործ հարուցելու համար հիմքերը բավարար համարելով` հսկողություն իրականացնող դատախազը վերցրել եւ այդ փաստով հարուցել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկել է Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար: Քննիչը անմիջապես ստանալով այս քրեական գործը` վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, նրան կտա համապատասխան տուժողի կարգավիճակ եւ կիրականացվի օբյեկտիվ քննություն»:

ՀՀ գլխավոր դատախազը համարում է, որ հանրային հետաքրքրություն առաջացրած այս խնդրի առումով իրենք արդյունք ունեն. «Մենք ունենք անձ, որը համապատասխան հաղորդագրությունների հեղինակն է, մեզ մնում է ընդամենը պատշաճ քննության արդյունքում նրա արածին տալ իրավաչափ քրեաիրավական գնահատական…10 օր քրեադատավարական օրենքը նախատեսել է միայն նյութերի նախապատրաստման համար, եւ 10 օրը այն ժամկետը չէ, որ ասենք, թե մեր ժամանակը, կոպիտ ասած, անգործության ենք մատնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728