ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը փետրվարի 9-ին իրանագիտության ամբիոնում կազմակերպված Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված քննարկման ժամանակ խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններից, ասաց, որ Իրանը փայլուն օրինակ է կրոնական երկխոսության:
«Մեր հարեւան ու բարեկամ երկրում քրիստոնեական հուշարձանները ոչ միայն պահպանվում են, այլեւ գտնվում են պետական հոգածության ներքո»,-ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը:
«Սա նաեւ այն երկխոսության հարթակն է, որ այլ կրոնի նկատմամբ, այլ կրոնի հուշարձանների նկատմամբ կարելի է դրսեւորել հարգանք եւ դրանով նաեւ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների համար»,- հավելեց պարոն Մելքոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ