«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանի կողմից հրապարակվեց մեղադրական ճառը, որով նա դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալներին եւ նրանց համար սահմանել ազատազրկում՝ պատժի կրման հետեւյալ չափով:
Ժիրայր Սեֆիլյան՝ 11 տարի (մեղսագրվող արարքների համագումար` 4+5+6)
Գեւորգ Սաֆարյան-4 տարի
Ներսես Պողոսյան-4 տարի
Գալուստ Գրիգորյան-3 տարի
Հովհաննես Պետրոսյան-2 տարի
Հրայր Թոփչյան-3 տարի
Սասունիկ Կիրակոսյան-4 տարի
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ