Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ. «43 պաշտոնատար անձ է դատի տրվել կաշառք ստանալու մեղադրանքով»

Փետրվար 09,2018 12:55

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին կայացած ասուլիսում անդրադարձավ բնակարանային գողություններին: Ասաց, որ 2017 թ արդյունքներով  25 տոկոսով նվազել են բնակարանային գողությունները, որոշակի չափով բարելավել է դրանց բացահայտման ցուցանիշը:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցագործություններին, ՀՀ գլխավոր դատախազի ձեւակերպմամբ. «Եթե 2016թ ընթացքում կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության վերաբերյալ 71 դեպք է արձանագրվել, ապա 2017-ին 92-ով կամ 130 տոկոսով ավելի դեպքեր են արձանագրվել: Այդ դեպքերը կազմել են 163-ն են: 10 տարի առաջ` 2007-ին նման դեպքերն ընդամենը 7-ն էին»:

Կաշառքի հետ կապված հանցագործությունների գծով Արթուր Դավթյանը զուգահեռներ տարավ Ադրբեջանի հետ` 9 ամսվա ցուցանիշներով, եթե մեր երկրում նման դեպքերը 120-ն են, Ադրբեջանում դրանք եղել են 19-ը:

Նա նաեւ նշեց, որ բացահայտումները Հայաստանում մեծ թիվ են կազմում. «2017-ին 43 պաշտոնատար անձ է դատի տրվել կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ 2016-ին այդպիսի 26 պաշտոնատար անձինք են դատի տրվել: 56 պաշտոնատար անձ էլ պաշտոնական դիրքը չարաշահելու համար է դատի տրվել: Այս թիվը երկու անգամ պակաս է եղել 2016-ին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728