Այս պահին ընթանում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ «Ելք» խմբակցության անդամների հանդիպումն ԱԺ-ում՝ «Ելք» խմբակցության աշխատասենյակում: Հանդիպմանը սկզբում չէր մասնակցում Էդմոն Մարուքյանը, նա միացավ ավելի ուշ:
Արմեն Սարգսյանը լրագրողներին ասաց, որ հանդիպումից հետո կպատասխանի բոլոր հարցերին:
Նախագահի թեկնածուն, մինչ կսկսեր զրուցել «Ելքի» անդամների հետ, սկսեց ջուր հյուրասիրել խմբակցության անդամներին: Իսկ Նիկոլ Փաշինյանը նրան ծանոթացրեց խմբակցության անդամների՝ Գորգիսյանի, Զեյնալյանի եւ մյուսների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ