Հարցազրույց նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ։
– Դուք գիտե՞ք, թե ով է լինելու ապագա վարչապետը։
– Ենթադրում եմ, վերջնական չգիտեմ, որովհետեւ կուսակցությունում
քննարկում չի եղել, այդ մասին էլ հայտարարություն չի եղել։
– Ինչի՞ց եք ենթադրում, ո՞ւմ ինչն եք «տեսել»։
– Ուղղակի ենթադրում եմ, եթե իմ ենթադրած մարդն է լինելու վարչապետ, ես նրան հավատում եմ, ես գիտեմ, որ ամենագլխավոր՝ գերագույն հրամանատարի պաշտոնը յուրացրել է հարյուր տոկոսով եւ տիրապետում է քաղաքական եւ տնտեսական բոլոր գործընթացներին։ Ենթադրում եմ, որ
կլինի Սերժ Սարգսյանը։ Հիմա Դուք կհարցնեք՝ ինքը չէր ուզում, իրեն
ալտերնատիվ ո՞ւմ եք ուզում, ես այդ հարցերին չեմ պատասխանի, մենք դեռ ոչինչ չենք քննարկել, ես ընդամենը իմ կարծիքն եմ հայտնում։
– Պարոն Սարգսյան, իսկ կարծում եք՝ նա կհամաձայնի՞ դառնալ վարչապետ, որովհետեւ կստացվի, որ մեզ մոտ էլ, ինչպես Ադրբեջանում, Սահմանադրությունը փոխեցինք ոչ թե նոր մոդել ունենալու համար, այլ որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոն զբաղեցնի եւ դառնա երկրի ղեկավար։
– Դուք կարող եք այդպես մեկնաբանել, բայց հարցը Սերժ Սարգսյանի անձը չէ։ Հարցը՝ երկիրն ավելի առաջադեմ քայլի է գնացել, որը ենթադրում է կոլեգիալ կառավարում, ժողովրդին հասկանալի։ Որ ոչ թե նախագահը որոշում կայացրեց, այլ որ նախագահը որոշում կայացնելուց հետո էլ պետք է բերի ԱԺ, նրա հետ ինչ-որ ձեւ հաշվի նստի։ Բայց ճիշտ էլ չէ Ձեր ասած այդ զուտ պառլամենտական կարգը։ Այն մարդը, որը պետք է ղեկավարի երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը, տնտեսությունը, պաշտպանությունը, իհարկե, որոշ բաներ տարանջատված են լինելու, բայց մեծ բեռը վարչապետի վրա է լինելու, ես համարում եմ, որ այդ մարդը, որպեսզի կարողանա այս բոլորը համադրել ու հասցնել իր նպատակին։ Իսկ որպեսզի հասցնի, մենք չենք կարող Ձեր ասած մոդելն ունենալ, վարչապետին րոպեն մեկ ԱԺ հրավիրել, րոպեն մեկ ստեղ-ընդեղ, Ձեր ասած՝ հակակշիռ գործի, տարանջատում, մի հատ խաժամուժ իրավիճակ կստեղծվի։ Էսպես, թե էնպես՝ վարչապետի այդ բոլոր որոշումները, նախագծերը պետք է ԱԺ-ով անցկացվեն, չեղա՞վ սա հակակշիռ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում