Երեկ խորհրդարանում քննարկվեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը, որով նախատեսվում է առնվազն 1 մլն դրամով տուգանել բոլոր նրանց, ովքեր հատուկ նշանակության հրավառություն կանեն՝ սահմանված կարգի խախտմամբ: Նաեւ 100 հազար դրամով կտուգանվեն՝ ժամը 23-ից հետո հրավառություն անելու եւ մարդկանց հանգիստը խանգարելու համար:
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հարցրեց՝ «Փարվանա» եւ այլ օբյեկտներ ունեք, այս օրենքի հետ կապված մտահոգություններ չունե՞ք, որ կտուգանվեք: Նա պատասխանեց. «Հա ոնց որ օրենքն ա, էդ ձեւ կանենք, ինչ ա եղել»:
Մեր դիտարկմանը, որ օրենքով պիտի ժամը 23-ից հետո էլ հրավառություն չանեք, բայց մեկ է, էլի լինում է՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե տենց օրենք կա: Հիմա որ արդեն ժամը կա, էդ ժամին չենք անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ