Բնաբույժները խորհուրդ են տալիս հարբուխը բուժել կարմիր ճակնդեղի եւ մեղրի խառնուրդով: Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է լավ լվացած կարմիր ճակնդեղը քերել քերիչով եւ քամել: Ստացված հյութին 30 տոկոսի չափով ավելացնել մեղր, լավ խառնել: Խառնուրդը օգտագործել օրը 4-5 անգամ՝ կաթիլների տեսքով: Ամեն անգամ 5-6 կաթիլ կաթեցնել յուրաքանչյուր քթանցքը:
Այս դեղամիջոցը օգտակար է նաեւ երեխաների համար, եթե նրանց մոտ առկա է քիթ-կոկորդային ադենոիդալ վեգետացիա՝ ավելորդ գեղձային հյուսվածքներ: Այն հնարավորություն է տալիս մինչեւ վիրաբուժական միջամտությունը, հեշտացնել քթային շնչառությունը եւ դադարեցնել քթի ներսում լորձի արտադրությունը:
Ուժեղ հարբուխի դեպքում արագ բուժական արդյունք է տալիս մեղրահացի օգտագործումը: Այս դեպքում սովորաբար հիվանդի մոտ նկատվում են քթի լորձաթաղանթի բորբոքում, ուռածության առկայություն եւ գրեթե արգելակվում է քթով շնչառությունը: Որոշ դեպքերում մեղրահացի ծամելուց ընդամենը 5-10 րոպե հետո հիվանդի մոտ նկատվում է շնչառության նորմալացում եւ քթի խոռոչում առաջացած ուռուցքի նվազում: Բուժման սկզբից 5-7 օր անց հիվանդի մոտ լրիվ բացակայում են հարբուխի նշանները:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
08.02.2018