Լրահոս
Օրվա լրահոսը

Հազը բուժեք եփած կիտրոնի եւ մեղրի շնորհիվ

Փետրվար 09,2018 12:30

Հազի դեպքում արդյունավետ  է հետեւյալ բուժամիջոցը. 1 կիտրոնը եռման ջրի մեջ խաշել 10 րոպեի չափ, մարմանդ կրակի վրա: Այնուհետեւ խաշված կիտրոնը կտրել եւ քամել ամբողջ հյութը: Քամված հյութը լցնել բաժակի մեջ, ավելացնել 2  ճաշի գդալ գլիցերին, լավ խառնել, ապա բաժակը ամբողջությամբ լցնել  մեղրով: Ստացված խառնուրդի ընդունման չափը կարելի է որոշել հազի չափով: Եթե հիվանդը հազվադեպ է հազում՝ օրական պետք է ընդունի 1 թեյի գդալ խառնուրդ, որը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լավ խառնել:

Եթե հազը անհանգստացնում է գիշերային ժամերին, ապա անհրաժեշտ է ընդունել 1 թեյի գդալ քնելուց առաջ եւ մեկն էլ գիշերվա ժամերին:

Հազի դեպքում խորհուրդ է տրվում առավել հայտնի խառնուրդը եւս:  Բողկը խոզանակով լավ լվանալ, դանակով կտրել վերեւի մասը եւ մեջտեղի հատվածը փորել այնքան, որ փորվածքի մեջ տեղավորվի 2 ճաշի գդալ մեղր: Որից հետո բողկը դնել որեւէ ամանի մեջ ուղղահայաց դիրքով՝ կտրած մասը դեպի վերեւ, ապա ծածկել ստվարաթղթով: 3-4 ժամ թողնելուց հետո դատարկել փորվածքում առաջացած խառնուրդը: Ընդունել օրը 3-4 անգամ՝ 1 թեյի գդալի չափով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728