«Վերջին կրակոցը, որից զոհվեց հայ զինվոր, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպումից հետո, Ադրբեջանի ղեկավարության այսօրվա հայտարարությունը եւս հակասում է այն տրամաբանությանը, որը ներառված է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հայտարարություններում: Եթե մենք առաջընթաց ենք ակնկալում, ապա պետք է հասկանանք, որ առանց այդ պայմանավորվածությունների իրականացման, անհնար է բեկում մտցնել բանակցային գործընթացում»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի վերջին պահվածքը հուշում է, որ պատրաստ չեն բանակցություններում առաջընթացի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ