Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ «Ադրբեջանի սուլթանի հերթական զառանցանք» որակեց Ալիեւի հայտարարությունը

Փետրվար 08,2018 22:44

«Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել: Մեկ անգամ չէ, որ նա խոսել է՝ Երեւանը, Հայաստանը իրենց պատմական տարածք լինելու ու հետ գրավելու մասին սա զառանցանք է: Մի քանի ասպեկտով եմ ուզում դրան անդրադառնալ: Անթույլատրելի է, որ 21-րդ դարում որեւէ երկրի առաջնորդ իր հարեւան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ու հողեր հետ վերցնելու կոչեր է անում, եթե անուններն ու ժամանակաշրջանը փոխենք, Ալիեւը հանդես է գալիս այն նույն հայտարարությամբ, ինչ երեսունականներին Հիտլերը: Ի դեմս ադրբեջանական սուլթանի՝ գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ»,- այսօր ԱԺ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ալիեւի այն հայտարարությանը, թե «պետք է առավել մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա»:

Պարոն Շարմազանովի խոսքով, եթե պատմական ասպեկտով նայենք, ապա. «Եթե խոսում է պատմական տարածքների մասին, կարծում եմ, որ քիչ թե շատ պատմությունից տեղյակ քաղաքացիների մոտ լայն ժպիտ է առաջանում, որովհետեւ պատմական տարածքների մասին խոսելուց առաջ պետք է պատմություն ունենալ, իսկ ադրբեջանցիների դեռ հարյուր տարին էլ չի բոլորել, ինչ պատմության, ինչ պատմական տարածքների մասին է խոսքը… Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում, այդ ամենը կարելի է կիրառել Ադրբեջանի ղեկավարության ու նրանց արտահայտությունների դեպքում: Ադրբեջանի սուլթանը լավ կանի՝ դասեր քաղի իր նախորդների պատմությունից…մի նախագահ ունեին, որն արդեն ժամ էր նշանակել, թե երբ պետք է Սեւանի լճի ափին թեյախմություն իրականացնի, տեսանք՝ նրա այդ ապաշնորհ ու գոռոզամիտ քաղաքականության արդյունքում, ով, որտեղ ինչ խմեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728