Անգլիայի օլիմպիական պատվիրակությունը վաղն ամբողջական մասնակի կազմով կարող է չմասնակցել 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Պատճառն այդ օրը կանխատեսվող ցուրտ եղանակն է: Սպասվում է, որ փետրվարի 9-ին այն կլինի -21 աստիճան:
Մեծ Բրիտանիայի հավաքականի ղեկավարությունը մտավախություն ունի, որ այդպիսի եղանակը կարող է կործանարար ազդեցություն թողնել մարզիկների առողջության վրա: Մասնավորապես, փետրվարի 9-ին եւ 10-ին մեկնարկ ունեցող մարզիկներին նրանք խորհուրդ են տալիս այդ օրերին մնալ օլիմպիական ավանում եւ շարունակել պատրաստվել մրցումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ