Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում մասնակից 92 երկրների հետ շքերթին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը: Մեր երկրի պետական դրոշը տանելու պատիվը վստահվել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:
Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, մարզիկներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արմենպրես-ի