Հայկական ընկերությունը ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող եւ Ադրբեջանի գլխավոր հովանավորությամբ ProdExpo 2018 ցուցահանդեսին ոսկե մեդալներ է ստացել:
Պահածոներ արտադրող ընկերությունը ցուցահանդեսին ներկայացվել է «Вкус Армении» ապրանքանիշով: Ընկերությունը հաղթող է ճանաչվել 25 անվանակարգերում, արժանացել է 9 ոսկե մեդալների։
Մրցանակները տրվել են «տոմատի մածուկի», «աջիգայի», «լեչոյի», կոմպոտների եւ այլ պահածոների համար:
Հիշեցնենք, որ այս էքսպոյի մեկնարկին Ադրբեջանը հայտարարել էր, թե արգելել է արցախյան ընկերությունների մասնակցությունը Էքսպոյին, սակայն արցախյան ընկերությունները հերքեցին այդ տեղեկությունը եւ լուսանկարներ հրապարակեցին ցուցահանդեսին իրենց մասնակցության վերաբերյալ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ