Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափազանց կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը». Արման Թաթոյան

Փետրվար 08,2018 21:45

Մարոկկոյի Թագավորությունում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում:

Կանխարգելման ազգային մեխանիզմների մանդատին ու գործունեությանը նվիրված աշխատաժողովին հատկապես բարձր է գնահատվել այն, թե ինչպես է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում քաղաքացիների և պետական մարմինների հետ: Քննարկվել են այն խնդիրները, որոնք արձանագրվել են ազատությունից զրկման վայրերում աշխատելիս՝ ուշադրություն դարձնելով դրանց լուծմանը:

«Խոշտանգումների կանխարգելման ոլորտն այնպիսինն է, որ պահանջում է սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտի անկախ փորձագետների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու և արդյունքի հասնելու սկզբունքներով: Անհրաժեշտ է նաև բարձր որակի համագործակցություն ազատությունից զրկման վայրերի վարչակազմերի հետ: Չափազանց կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- Մարդու իրավունքների ազգային կենտրոնի և Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ընդգծել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Այդ նպատակով անցյալ տարի արդեն իսկ Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները, Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալն ու գլխավոր քարտուղարը, Բոսնիա եւ Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նորմալ երկիրներում, կան բազմաթիւ կազմակերպութիւններ՝ սեփական, հասարակական, պետական, որոնց առաքելութիւնն է պաշտպան կանգնիլը, օգնելն ու սատարելը յանցագործութեան զոհերին: Կա՞յ այդպիսի բան Հայաստանում: Թէ, այդտեղ միայն յանցագործութեան մեղադրանքի տակ գտնվողներն է որ կը պաշտպանուին կանոնաւորապէս համայն ընկերութեան եւ նաեւ այս պետական մարդուն կողմէ – ներառեալ մարդասպանութեան պարագային – : Հետաքրքիր է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728