ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ նախընտրական-քարոզչական բնույթի իր հանդիպումների շարքում հանդիպելու է նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ կունենա նաեւ Արցախում:
Վաղը երեկոյան նախատեսված է նախագահի թեկնածուի այցը Արցախի հանրապետություն:
Հայաստանյան արտախորհրդարանական ուժերի հետ, մեր տեղեկություններով, առայժմ հստակ է, որ հանդիպումներ են լինելու ՍԴՀԿ-ում եւ ՀԱԿ-ում:
Հնչակյանների հետ հանդիպումը նախատեսված է կիրակի օրը: Առաջին նախագահի թիմակիցների հետ հանդիպումը հնարավոր է կայանա նաեւ վաղը`մինչեւ նախագահի թեկնածուի`Արցախ մեկնելը:
Ն. Գ.