Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ

Փետրվար 08,2018 21:00

ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական 4 գործերը հարուցվել են դեռևս 2017թ. հուլիսի 28-ին:

Իրենց մեղսագրված արարքներն այդ քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող պաշտոնատար անձինք առերևույթ կատարել են իրենց նախկին պաշտոնավարման ընթացքում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի  ապրիլի 27–ի  N 445-Ն որոշմամբ:  Հետևաբար, նորաստեղծ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայիս աշխատակիցները  առնչություն չունեն նշված քրեական գործերի և հանցագործությունների հետ:

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728