Փետրվարի 8-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը ՂՀ խորհրդարանի ստորին պալատում (Մաժիլիս) հանդիպում ունեցավ հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ:
Հանդիպմանը դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև կապերի զարգացման կարևորությունը, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում փոխշահավետ կապերի հաստատման գործում երկու երկրների խորհրդարանականների ներգրավվածության անհրաժեշտությունը:
Մամրաևն, իր հերթին, շեշտեց նաև կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց այդ ուղղություններում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև միգրացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԳՆ