Լրահոս
Օրվա լրահոսը

Արեյանը՝ 10 մլն-ի սառցե քանդակների ու ծաղկեփնջերի ծախսի մասին. «Այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են»

Փետրվար 08,2018 17:25

Ամանորից հետո Երեւանի քաղաքապետարանը կրկին հայտնվեց քննադատությունների թիրախում՝ իր ծախսերի առումով: Մասնավորապես, 10 մլն-ի սառցե քանդակներ եւ ծաղկեփնջեր էր գնել, զարդարել շենքը: Այսօր լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քաղաքապետարանը չի՞ մտածում վերանայել իր այդ ծախսերը, որոնց պատճառով անընդհատ քննադատության թիրախում է լինում: Լրագրողները հիշեցրին 30 մլն-ի կոնյակի դեպքը՝ ասելով, որ դաս չեղավ փաստորեն:

Կամո Արեյանը պատասխանեց. «Դաս է եղել, պարզապես շատ համով թեմա ունեք, ամեն տարի անցնում եք էդ հարցերին: Ի սեր Աստծո, հայտարարվել է, բյուջեն հրապարակային քննարկվել է, ավագանու նիստում, հանրային քննարկումներում ընթացել է բյուջեի քննարկման ամբողջ ընթացակարգելը, այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են՝ համահունչ քաղաքապետարանի ծախսերին»:

Նա ասաց, որ չգիտի, թե ով է գնահատել այդ ծախսերը եւ որտեղից հայտնվեցին այդ թվերը: Ըստ նրա, այդ ծախսերի թեման արծարծելով՝ կենցաղային բամբասանքի է վերածվում. «Այդ ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան ձեզ, ցտեսություն, հաջողություն, մնաք բարով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728