Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր, որի պատճառով անմշակ են մնում հողատարածքները, չորանում են այգիները: Կառավարությունը դոտացիաներ է տրամադրել գյուղին, որի միջոցով հարևան Պարտիզակ գյուղից ջուրը պոմպակայանով մղում են դեպի Բազմաբերդ, սակայն գյուղացիները պնդում են, որ դա թանկ է նստում:
Նախկինում ավելի շատ էին ջուր մղում, հազիվ էր բավականացնում: Հիմա գյուղը մեծացել է, այգիները շատացել են և ջուրը չի բավականացնում: «Տարվա մեջ գոնե 3-4 անգամ այգիները պետք է ջրել»,- ասում է գյուղի բնակիչներից Խաչիկ Ղազարյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ