Արամ Մանուկյանի արձանի էսքիզը շատ է քննադատվում: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ առնչությամբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց. «Արձանի կառուցման համար քաղաքապետի կարգադրությամբ ձեւավորվել է մրցութային մասնագիտական հանձնաժողով, ոչ միայն արվեստագետների, ճարտարապետների, եղել են նաեւ այլ գործիչներ: Հանձնաժողովն անցկացրել է մրցույթ, մրցույթի արդյունքներով ընդունվել է Դավիթ Մինասյանի տարբերակը, վերջ, այլ ասելիք չունեմ ձեզ տալու»:
Ըստ նրա, ճաշակի հարց է, ամեն մարդ իր կարծիքն է հայտնում: Հարցին՝ կոնկրետ դուք հավանո՞ւմ եք, ասում են՝ պարուրված է՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Դուք գնացեք նայեք, տեսեք՝ բարուրված է, պարուրված է»:
Մեր հարցին՝ դուք կուզենայի՞ք նման արձան ունենայինք՝ նա պատասխանեց. «Ստեղծագործողի մտահղացումն է, թողեք թող աշխատի»: Դիտարկմանը, որ երեւում է՝ ձեր սրտով չի՝ Կամո Արեյանն արձագանքեց. «Սրտիս կարդիոգրաման ձե՞ռդ ա, անընդհատ սրտից ես խոսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ