Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կձևավորի ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Մենք 2017թ. ՄԱԿ-ի խնդրանքով անցել ենք ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանման ձևավորմանը, որը կգտնվի մշտական պատրաստականության մեջ: Ես կարծում եմ, որ 2018թ. կընդունվեն համապատասխան որոշումները, նախապատրաստական ամբողջ աշխատանքն ավարտվել է: Մնացել է ընդունել համապատասխան նորմատիվ փաստաթղթերը»,- ասել է նա:
Պաշտոնյան չի բացառել, որ այդ ստորաբաժանումը կներգրավվի ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում զինվորական կոնտինգենտում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ