Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, գրում է ՏԱՍՍ-ը: Արդյունքում ընդունվել է 8 թեկնածություն՝ 7-ը առաջադրված կուսակցության կողմից, մեկը՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ինքնաառաջադրված:
Փաստորեն, ընտրություններին չի մասնակցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին:
Մյուս 7 թեկնածուներն են. Սերգեյ Բաբուրին («Ռուսական հասարակական միություն»), Պավել Գրուդինին (Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենյա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո»):
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ