Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ես որեւէ մեկին դեմագոգ չեմ անվանում»

Փետրվար 08,2018 15:05

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում է, որ կոալիցիոն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարաբերությունները չեն վատացել Ընտրական օրենսգրքում ՀՅԴ-ի կողմից առաջարկվող փոփոխությունների ֆոնին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, ՀՅԴ-ն պատրաստվում է փաթեթ ներկայացնել, հիմնական վիճելի հարցը վարկանիշային ընտրակարգի վերանայումն է: ՀՀԿ-ում կտրուկ դեմ են այդ համակարգի վերանայմանը: Սակայն Արմեն Ռուստամյանը պնդում է, որ այս սկզբունքային հակասությունը չի կարող դառնալ կոալիցիայի տրոհման պատճառ:

Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ վարկանիշային համակարգի փոփոխության հարցով ինքը զրուցել է Արմեն Ռուստամյանի հետ եւ հույս ունեն, որ այս հարցում քաղաքական կոնսենսուսի կհանգեն: Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի մոտեցումն իրենց համար անընդունելի է: «Իրենք ասում են`նախագիծը տանենք, հանձնաժողովը մերժի»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հավելելով, որ ՀՅԴ-ն կողմ է դանդաղ առաջ գնալուն, բայց դրական արդյունքի հասնելուն:

Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ անտեսեց Aravot.am-ի հարցը`«Ծառուկյան» դաշինքը դեմագոգիայո՞վ է զբաղված: Ապա ասաց. «Չէ: Ես նման բա՞ն եմ ասել: Ես որեւէ մեկին դեմագոգ չեն անվանում, առավել եւս՝ մեր գործընկերներին: Նրանք բոլորը պարկեշտ մարդիկ են եւ նվիրված իրենց երկրին»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728