Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ելքի» նախագիծը մերժվեց, քանի որ, ըստ նախարարի, չարաշահումներ կարող էին լինել

Փետրվար 08,2018 14:42

Այսօր կառավարությունը մերժեց «Ելք» դաշինքի՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Դաշինքն այս փոփոխությամբ առաջարկում էր օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն մեջ գտնվող անձինք»։

Այսօր կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ մերժվեց այս նախագիծը. «Գույքահարկը ճիշտ գործիք չէ, որպեսզի կարողանանք մեր զինծառայողներին արտոնություն տալ»:

Արամյանի խոսքերով՝ այդ նախագծով առաջարկվում էր գույքահարկից ազատել բոլորին անխտիր` անկախ իր սոցիալական վիճակից, եկամուտներից ու ունեցվածքից, ինչը խնդրահարույց է: Մերժման պատճառներից մեկն էլ, ըստ նախարարի, նախագծի ընդունման դեպքում, էապես կծանրաբեռնվեն տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ գույքահարկը ՏԻՄ-երի համար կարեւորագույն եկամտի լուրջ աղբյուր է հանդիսանում: Արամյանը վստահեցրեց՝ «Մենք ունենք ավելի նպատակային գործիք, որով խթանում ենք նորեկներին դեպի ՀՀ Զինված ուժեր եւ այդտեղ կա խիստ արտացոլված տրամաբանություն՝ մենք գույքահարկի արտոնություն տալիս ենք պարտադիր զինվորական ծառայողներին: Այստեղ հստակ է տրամաբանությունը, որովհետեւ պարտադրանքի սկզբունքի ներքո տվյալ անձը զրկվում է իր գույքը տիրապետելուց եւ օգտագործելուց: Բոլոր այն դեպքերում, երբ տվյալ զինծառայողը կունենա արտադրական եւ հասարակական նշանակության գույք ու դրանից կստանա եկամուտ, տրամաբանական է, որ նա եկամտից վճարի նաեւ ՏԻՄ-երին ՝ որպես գույքահարկ»:

Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ այսօր կա կարգավորում, որի համաձայն կառավարությունը խթանում է որակյալ սպայական անձնակազմի մուտքը ՀՀ զինված ուժեր, ուստի գույքահարկի արտոնությունը տրվում է բոլոր այն անձանց, որոնք որ պարտադիր զինվորական ծառայությունից հետո բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում կուսուցանվեն եւ կունենան կրթություն՝ սպայական անձնակազմը համալրելու. «Այդ մասով մենք եւս տալիս ենք արտոնություն: Ընդ որում՝ դրանց համար տրված են չափասահմաններ՝ 40 միլիոն դրամն ու 150 ձիաուժ շարժիչի հզորություն ունեցող ավտոմեքենան է: Սա էլ կատարված է նրա համար, որպեսզի հնարավորինս ունենանք նպատակային թիրախավորում՝ համեմատաբար ավելի ցածր եկամուտով անձանց, եւ մյուս կողմից՝ չունենանք իրավիճակ, որ լինեն չարաշահումներ: Որովհետեւ կարող են լինել այնպիսի դեպքեր, որ տվյալ զինծառայողի անունով գրանցվի բավականին թանկարժեք գույք եւ նրանք օգտվեն արտոնությունից: Սակայն իրականում այդ արտոնությունից օգտվի ոչ թե տվյալ զինծառայողը, այլ 3-րդ անձը, որը այդ թանկարժեք գույքի տիրապետողն է: Սա է մեր դիրքորոշումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728