Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու». Արտյոմ Տոնոյան

Փետրվար 08,2018 14:31

Ադրբեջանում հիմնական ընդդիմադիր գործիչները հրաժարվում են հոկտեմբերի փոխարեն ապրիլին նշանակված ընտրություններին մասնակցելուց, իսկ ազդեցիկ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը կալանավայրում է, եւ գուցե ընտրություններից հետո միայն ազատ արձակվի: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշմանը, ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Ադրբեջանի «Ազգային խորհուրդը», որն ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն է, եւս բոյկոտելու է ընտրությունները: Մյուս թեկնածուները, որոնք հայտարարել են մասնակցության մասին, անկախ քաղաքական դեմքեր չեն: Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու, այդ անձինք նրա հրահանգով են թեկնածությունն առաջադրել»:

Փորձագետը նկատեց՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կայացվել է բավականին արագ. «Հիմնավորումները, որոնք ասում է Ալիեւի շրջապատը, պատճառաբանված չեն՝ տոնակատարություն, բերքահավաք…լուրջ չէ: Սա ենթադրում է, որ այդ որոշումը շատ արագ է կայացվել: Կլանային խնդիրներ կան, որոնք հանրության համար հասանելի չեն»:

Արտյոմ Տոնոյանը հավելեց՝ հնչեցին կարծիքներ, թե Ադրբեջանում ընտրությունների արտահերթ անցկացումը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտությունում փոփոխություններ մտցնելու միտմամբ, բայց այդ վարկածը պետք չէ անհարկի գերագնահատել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728