Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալիեւը դաշտ է թողել կրոնական ընդդիմության համար». փորձագետ

Փետրվար 08,2018 13:32

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից երկրի նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշման պատճառներից մեկն ընդդիմությանը համախմբելու հնարավորությունից զրկելն է: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նշեց՝ Ադրբեջանի ընդդիմության կողմից արդեն իսկ եղել են հայտարարություններ, որ չեն մասնակցելու ընտրություններին. «Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունը բավականին տարանջատված է, եւ, ըստ էության, լուրջ ուժ չի ներկայացնում, որը կկարողանար մարտահրավեր նետել եւ լայն դաշինքով մասնակցեր ընտրություններին: Բայց դաշինք կազմելու հնարավորություն էլ այլեւս չկա»:

Վարդան Ոսկանյանի բնորոշմամբ՝ Ալիեւը, քաղաքական ընդդիմությանը հեռացնելով ասպարեզից՝ դաշտ է թողել կրոնական ընդդիմության համար. «Այժմ Ադրբեջանում ամենահզոր ընդդիմությունը կրոնական՝ շիայական խմբերն են, որոնք հովանավորվում են Իրանից»:

Արտահերթ ընտրությունների անցկացման մյուս պատճառն, ըստ Վարդան Ոսկանյանի, գուցե կապ ունի այն փաստի հետ, որ Հայաստանն ապրիլին անցնելու է նոր՝ խորհրդարանական կառավարման ռեժիմին. «Գուցե Ալիեւը վերլուծել է ու գտել, որ այդ պահին անցկացնելն ավելի նպատակահարմար կլինի: Մյուս ենթադրությունը, որը պակաս հավանական է, այն է, որ Ալիեւն ազդակ է ստացել մեկ այլ՝ երրորդ ուժային կենտրոնից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728