Այն, որ մեր դատական համակարգը, արդարադատության տեսանկյունից, գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, այլևս անհերքելի փաստ է: Եվ դրա մասին են վկայում ոչ միայն անօրինական գործընթացների զոհ դարձած մի քանի անհատների դժգոհությունները, այլ այն աղմկահարույց դատական վեճերը, որ օր օրի ավելանում են ու ավելի խորացնում քաղաքացիների անվստահությունն ու զայրույթը:
Այս անգամ անարդարության և խճճված գործարքների զոհ է դարձել Մովսիսյանների ընտանիքը, որ բաղկացած է տեսողական խնդիրներ ունեցող թոշակառու ամուսիններից, նրանց երկու անչափահաս թոռներից և վերջիններիս ծնողներից:
«Գողոնի օրինականացման մեխանիզմ եմ ուզում կիրառել: Ընդհանրապես, բանկերի հետ հարաբերություններում դժվարանում ենք դատական պաշտպանություն իրականացնել: Բանկերի մասնակցությամբ դատական վեճերը շատ բարդ են ընթանում»,- մեզ հետ զրույցում նշեց Մովսիսյանների փաստաբան Հայկ Եգանյանը (լուսանկարում)՝ հակաիրավական և խայտառակ որակելով գործի ընթացքն ու դատարանի որոշումները:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ