Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները կրթության մասնագետ չի նայել. «168 ժամ»

Փետրվար 08,2018 12:34

Օրերս լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ուսումնական հաստատություններում սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին։ Լրատվությունը տարածող աղբյուրները նշում էին, որ նախարարն օրերս է ստորագրել այդ հրամանը։ Իրականում նախարարի հրամանը եղել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մարտի 28-ին։ Այդ փաստաթղթում հանրությանը հիմնականում հետաքրքրում էր աշակերտական պայուսակների քաշի հարցը, որի մասին Ազգային ժողովում խոսել էր պատգամավոր Արման Սաղաթելյանը։

Այս փաստաթղթում կրթական առումով մի հետաքրքիր հատված կա՝ դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Այնպիսի տպավորություն է, որ փաստաթղթի այս մասը կրթության մասնագետ չի նայել, կամ, եթե նայել է, ապա անուշադիր է եղել։ Իհարկե, լավ կլիներ՝ այս հրամանը ստորագրվեր ոչ միայն առողջապահության նախարարի, այլև կրթության և գիտության նախարարի կողմից։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ երկու ոլորտներ համակարգող նախարարները ստորագրում են համատեղ հրաման։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի դպրոցների 8-9-րդ դասարաններում դասավանդվում է «Գծագրություն» առարկան։ Մինչդեռ Հայաստանի դպրոցների դասացուցակում «Գծագրություն» առարկան վաղուց բացակայում է։ Իհարկե, լավ կլիներ, որ այդ առարկան մնար, բայց փաստացի այն չկա։

Նշվում է նաև, որ 9-րդ դասարանում կա «Տնտեսագիտություն» առարկա։ Բայց Հայաստանի դպրոցների միջին դասարաններում երբեք չի եղել նման պարտադիր առարկա։ Փոխարենը, հրամանում բաց է թողնված 8-9-րդ դասարաններում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկան։

Ըստ նախարարի հրամանի, Հայաստանի դպրոցներում «Կենսաբանություն» առարկայի դասավանդումը սկսվում է 5-րդ դասարանից։ Իրականում, Հայաստանի դպրոցներում «Կենսաբանություն» առարկայի ուսուցումը սկսվում է 7-րդ դասարանից։ «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցումը, ըստ առողջապահության նախարարի հրամանի, սկսվում է 5-րդ դասարանից, մինչդեռ ուսումնական պլանով առարկան դասացուցակում կարող է լինել միայն 6-րդ դասարանից։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728