2017 թվականի հարկերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք. հարկային մարմինը 2017 թվականի սկզբից հրաժարվել է գերավճարներ հավաքելու պրակտիկայից։ Ավելին, շատ խոշոր ընկերություններ այս տարվա ընթացքում «մաշեցրել են» կուտակված գերավճարները՝ հարկային պարտավորությունների մի մասը մարելով դրանց հաշվին։ Այսինքն, եթե 2016-ի հարկային մուտքերի ցուցանիշից հանենք գերավճարները և համադրելի դարձնենք, ապա հարկային մուտքերի աճը շատ ավելի բարձր կլինի, քան վերը նշված տոկոսները։
Վերջում մի քանի խոսքով անդրադառնանք ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցնող առանձին գերխոշոր հարկատուներին։
«Գազպրոմ Արմենիան» շարունակում է զբաղեցնել խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը՝ չնայած, որ նախորդ տարվա համեմատ նվազեցրել է հարկերը 2.66 մլրդ դրամով կամ 6.28%-ով և հասցրել 39.7 մլրդ դրամի։
Փոխարենը՝ երկրորդ տեղում ամրապնդվել է «Գրանդ Տոբակոն» և 12.2 մլրդ դրամով ավելացնելով հարկերը՝ զգալիորեն կրճատել է տարբերությունն առաջատարի հետ (34.7 մլրդ դրամ)։
Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է ՀԷՑ-ը՝ 22 մլրդ դրամով։
«Ալեքս Գրիգին» փոխարինած «Ալեքս Հոլդինգը» (Yerevan City սուպերմարկետների ցանց) 4-րդ տեղում է՝ 21.47 մլրդ դրամ։
Հինգերորդ տեղում հանգրվանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը 2016-ի համեմատ՝ կրկնապատկել է հարկերը և հասցրել 18.67 մլրդ դրամի։
Առաջին քսանյակում տեղ գտած գրեթե բոլոր հանքարդյունաբերական ընկերություններն ավելացրել են հարկերը՝ բացի Թեղուտից։
Սակայն աճի անվիճելի առաջատարը «Լիդիան Արմենիան» է, որն արդեն սկսել է Ամուլսարի հանքի շինարարությունը և տասնապատկել հարկերը՝ վճարելով 7.8 մլրդ դրամ։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում