Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեղծված այս վիճակը չի խանգարել, որ ազգային վիճակագրական ծառայությունը կաթի արտադրության ոլորտում զբաղվի թվանկարչությամբ. «Ժողովուրդ»

Փետրվար 08,2018 12:16

ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում 2017թ. գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի ծավալները նվազել են 2.9 տոկոսով, իսկ միայն գյուղատնտեսության ոլորտում՝ 3 տոկոսով։

Անցած տարին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար այդքան էլ բարեհաջող չէր։ Չէ՞ որ 2017 թվականը երաշտի տարի էր։ Այդ պատճառով հանրապետությունում անասնակերի քանակությունը քիչ էր ու չէր բավարարում պահանջարկին։ Միաժամանակ դա իր ազդեցությունն է ունեցել կովերի կաթնատվության վրա։ Կաթի արտադրության ծավալները նվազել են, արդյունքում՝ կաթնամթերքի գինը թանկացել էր։ Միայն պանրի շուկայում արձանագրվեց 20 տոկոսի թանկացում։ Անգամ գյուղացիական այն տնտեսությունները, որոնք պանրի մեկ կիլոգրամը վաճառում էին 1500-1600 դրամով, այժմ այն 1700-1800 դրամ է։

Բայց ստեղծված այս վիճակը չի խանգարել, որ ազգային վիճակագրական ծառայությունը հենց կաթի արտադրության ոլորտում զբաղվի թվանկարչությամբ։ Մասնավորապես ըստ ԱՎԾ-ի՝ այստեղ արձանագրվել է 0.5 տոկոս աճ, մինչդեռ եղանակային պայմաններն ու մի շարք այլ գործոններ հուշում են, որ պետք է հակառակը տեղի ունենար։

ԱՎԾ տվյալներով՝ կաթի արտադրության աճ հիմնականում արձանագրվել է Վայոց ձորի մարզում, որտեղ, ի դեպ, պաշտոնապես ավելի շատ կենդանի է մորթվել, քան մյուս մարզերում։ Վայոց ձորում կաթի արտադրության ծավալները 2016 թվականի համեմատ անցած տարում 1.9 տոկոսով աճել են։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728