Կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձավ ոռոգելի գյուղատնտեսական հողատարածքներին, որոնք չեն օգտագործվում։ Ըստ վարչապետի՝ օրինակ, միայն Արարատյան դաշտում կա 24 հա այդպիսի հողատարածք: Դրանք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականությունն են։ Գործող օրենսդրությունը այդ իրավունքը վերանայելու գործիքակազմ չի պարունակում։
Վարչապետը տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության նախարարներին, ջրային կոմիտեի ղեկավարին եւ մարզպետներին հանձնարարեց գույքագրել այդ հողատարածքները եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մշակումը խթանող առաջարկ ներկայացնել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ