Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիալոգ» հ/կ-ն հայտարարում է Վլադիմիր Պուտինի թեկնածության պաշտպանության մասին

Փետրվար 08,2018 11:39

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության հայտարարությունը 2018 թ. մարտի 18–ի Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ

 Նշելով 2018 թ. մարտի 18–ի Ռուսաստանի նախագահական ընտրությունների համազգային նշանակությունը, ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում ռուսաստանյան հասարակությունում ներքաղաքական կայունության ամրապնդման, էթնոկրոնական խաղաղության և հասարակական համաձայնության անհրաժեշտության վրա:

Պետականության տոտալ թուլությունից հետո հենց Վլադիմիր Պուտինի ջանքերով հաջողվեց Ռուսաստանը դուրս բերել քաղաքացիական պատերազմի փակուղուց, վերականգնել ազգային-տարածքային միասնությունը, ամրապնդել ներքին անվտանգությունը, հասնել զգալի տնտեսական աճի մի շարք ուղղություններով, որակապես ուժեղացնել Զինված ուժերը, առանց որոնց հենց «պետական ինքնիշխանություն» հասկացությունը զրկվում է իմաստից:

Այսօր, արտաքին վտանգի աճի պայմաններում չափազանց կարևոր է թույլ չտալ հասարակությունում նոր բաժանարար գծերի առաջացումը, ազգայնականության վտանգավոր բացիլների տարածումը, փոխադարձ օտարման հետագա աճը: Միայն ողջամիտ փոփոխությունների հետ համադրված ներքաղաքական կայունությունը և հասարակության ավանդական արժեքների վրա հիմնված ակտիվ արտաքին քաղաքականությունը կարող են անհրաժեշտ պայման ծառայել առկա խնդիրների լուծման և երկրի արդիականացման համար:

Որակապես նոր նշանակություն է ստանում Ռուսաստանի դերը միջազգային հարաբերություններում` ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Պատասխանելով տարածաշրջանային հակամարտությունների լարման, աշխարհի տարբեր մասերում քաոսային գոտիներ ստեղծելու, անկայունության և մշտական ռազմական գործողություններ առաջացնելու փորձերին, Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում միջազգային լարվածության նվազեցման և հավաքական անվտանգության ապահովման համար: Սիրիայի Արաբական Հանրապետության օրինակով լավ երևում է, որ ակտիվ դիվանագիտությամբ ամրապնդված հակաահաբեկչական և ռազմական գործողությունը ձեռք է բերում հումանիտար բնույթ` փրկելով հազարավոր կյանքեր:

Թեև աննպաստ արտաքին միջավայրին, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը (ներառյալ աշխատանքի միասնական շուկայի ձևավորումը և աշխատուժի ազատ տեղաշարժը Եվրասիական Տնտեսական Միության շրջանակներում) անկասկած, օգուտներ և առավելություններ է բերում դրա մասնակիցներին:

Հավասարակշռված, խեղաթյուրումներից զերծ ազգային քաղաքականությունը, պետության դաշնային կառուցվածքի առավելությունների գործադրումը նպաստում են երկրի եղած հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործմանը, այդ թվում` արտաքին քաղաքական դաշտում:

Սրանից ելնելով, ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը.

– հայտարարում է բարձրագույն պետական պաշտոնին Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության պաշտպանության մասին,

– ելնում է Ռուսաստանի համակարգաստեղծ դերի պահպանման անհրաժեշտությունից այն ինտեգրացիոն ձևաչափերում, որոնք նախաձեռնել կամ պաշտպանել է ինքը` ներառյալ ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և Շանհայան Համագործակցության կազմակերպությունը,

– ուշադրություն է հրավիրում հասարակական լայն համախմբման անհրաժեշտությանը, որը միտված է քաղաքացիական և ազգամիջյան համաձայնությանը, ինչպես նաև ուղղված է Ռուսաստանի և աշխարհի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

 

ք. Մոսկվա,

8-ը փետրվարի, 2018 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728