Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին». ՀՀԿ-ականը՝ ՀՅԴ-ի մասին. «Ժողովուրդ»

Փետրվար 08,2018 11:32

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել էր ընտրական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, այդ թվում՝ վարկանիշային համակարգի վերացման, որի մասին օրենսդրական նախագիծ դեռ տարեվերջին ներկայացրել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը։

Ինչո՞ւ է այս փուլում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նման պահվածք ցուցաբերում, եւ ինչպե՞ս են դրան վերաբերվում ՀՀԿ-ականները։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ։

– Ռեյտինգային համակարգից հրաժարվելու մասին նախօրեին խոսել է նաեւ Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ստացվում է՝ իրենք ե՞ւս շահարկումներ են անում։

– Այո՛, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ քաղաքական ցանկացած ուժ ունի նաեւ իր նպատակներին հասնելու տարբեր ճանապարհներ, եւ փորձում են փնտրել, գտնել այդ ճանապարհները բանակցային գործընթացով կամ քննարկումների ձեւով։ Ցանկացած կարծիք մեզ համար ընդունելի է, ցանկացած քննարկում ընդունելի է, եւ եթե կարծիք լինի քննարկումների սեղանի շուրջ նորից եզրակացություններ հանգելու, մենք կգանք դրանք։

– Օրեր առաջ ՀՅԴ ԳՄ-ն նաեւ ամփոփելով ՀՀԿ-ի հետ կոալիցիայի արդյունքները՝ նշել է, թե աշխատանք կա տանելու, եւ բացթողումների համար մեղադրել էր հենց Ձեզ՝ ՀՀԿ-ին։ Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր կոալիցիոն գործընկերոջ քննադատությանը։

– Ես ծանոթ եմ հայտարարությանը, եւ եթե ճիշտն եք ուզում իմանալ, մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում, նաեւ բանակցությունների ընթացքում նման խոսակցություններ ունեցել ենք։ Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին։ Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել՝ ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը՝ երկուսը միասին։ Եվ դա էլ հենց ամրագրված է կոալիցիոն հուշագրում։

Մենք չենք ասում, թե թերություններ չեն եղել, մենք չենք ասում, թե աշխատանքներ չունենք անելու, բայց նաեւ պետք է գնահատենք այն լավը, որ կատարվել է այս մեկ տարվա ընթացքում եւ նաեւ մատնանշենք այն անելիքները, որ պետք է արվեն առաջիկայում։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728